Ուրբաթ, 29.03.2024, 14:02
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

Բաժիններ:

Փնտրում:

Մեր հարցումը:

Գնահատեք մեր կայքը
Ընդամենը քվեարկում: 165

Վիճակագրություն:


Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Մուտք:

Կայքի դիզայնը

Գլխավոր » Հոդվածներ » Հատոր 1

1922-1950թթ. գյուղի տարեգրությունը

Այս խորագրի տակ փորձել եմ ներկայացնել խորհրդային կարգեր հաստատվելուց հետո գյուղը իր առօրյայով, հագսերով, մարդկային հարաբերություններով ու ճակատագրերով, գյուղացուն իր զբաղմունքով, կոլեկտիվացման դժվարին տարիները:
Նոր տնտեսական հարաբերություններ էին հաստատվում մեծ դժվարություններով, զրկանքներով, նախկինից ժառանգություն մնացած հոգսերով…
…«1920 թվականի դեկտեմբերի սկզբներին Ղարաքիլիսայի եւ նրա շրջական գյուղերի բնակիչները սարսափելի դրության մեջ էին: Նրանք զրկվելով ամեն ինչից, սովի ու համաճարակի մատնվելով, հուսահատական վիճակի էին հասել: Ինչպես առանձին քաղաքացիներին պատկանող ունեցվածքը, այնպես էլ պետական պահեստները թալանվել էին: Ահա այսպիսի ծանր պայմաններում էր գործում Ղարաքիլիսայի Հեղկոմը: Նրա առաջին գործերից մեկը եղավ այն, որ թալանի նպատակով տարված ամբողջ գույքը երկաթուղային կայարանից բերեց Ղարաքիլիսա, հայտնաբերեց թաքցված պետական գույքը եւ հանցագործներին պատժի ենթարկեց…
1929 թվականից Յաղուբլի մուտք գործեց կոլեկտիվացումը, որը լայն թափ ստացավ 1932 թվականից հետո:
    (ՀՀ ազգային արխիվի նյութերից):


1930 թվականից մինչեւ 1950-ականները գյուղի պատմության տարեգրությունը հնարավորինս մատչելի ներկայացնելու նպատակով օգտագործվել են ՀՀ ազգային արխիվում պահպանվող կուսակցական եւ կոմերիտական ժողովների արձանագրությունների, բռնադատվածների անձնական գործե¬րի եւ այլ նյութեր, ինչպես նաեւ շատ ու շատ ականատեսների հուշերը:

1930
Առաջին ստախանովականը
Փամբակ գյուղի շրջակայքում դեռ սովետական կարգերի հաստատման առաջին տարիներին հայտնաբերվեցին գրանիտի եւ կվարցի հսկայական պաշարներ, որտեղ հումքի բազայի վրա 1926-1927 թվականներին կառուցվեց գրանիտի գործարան: Նորաստեղծ գործարանում աշխատանքի անցան ինչպես Փամբակի, այնպես էլ մոտակա գյուղերի երիտասարդները, այդ թվում` Յաղուբլիից, ովքեր իրենց բազկի ուժն էին բերում հայրենիքի բարգավաճման ազնիվ գործին: Շուրջ 70-80 յաղուբ¬լեցիներ էին աշխատում գրանիտի հանքում: Նրանց մեջ առանձնանում էր մեծ ուժի ու կամքի տեր Մացակ Սաքանյանը, ով իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ գրանիտագործների մեջ առաջինն էր, որ առաջադրանքները գերակատարում էր եւ որն էլ առաջինը արժանացավ ստախանովականի կոչմանն ու կառավարական պարգեւների:

Ֆոնդ 351, ցուցակ 23, գործ 1
1930, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15

1930, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9

1931, ՓԵՏՐՎԱՐԻ 8
1931, ՓԵՏՐՎԱՐԻ 10
Յաղուբլի գյուղի կուսակցականների եւ կոմերիտականների միացյալ դռնբաց ժողովի արձանագրությունից, մասնակցությամբ 9 կուսակցականի եւ 27 կոմերիտականի, լսեցին դպրոցի վարիչի ինֆորմացիան դպրոցի իրավիճակի մասին: Նշվել է, որ պետք է օգնել չքավոր աշակերտներին, խիստ միջոցներ ձեռնարկել այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր կոպիտ են վարվում աշակերտների հետ: Աշխատել հողբաժնի եւ սպառկոոպի միջոցով կարճ ժամանակամիջոցում չքավոր աշակերտներին բավարարել հագուստով եւ կոշիկով:
        Ժողովի նախագահ /ստորագրություն/ Սարգիս Մադոյան
        Քարտուղար /ստորագրություն/ Վ. Հարությունյան

1931, ՄԱՐՏԻ 24
Արտելի կանոնավորման մասին
1931

1931, ՄԱՐՏԻ 24

1931, ԱՊՐԻԼԻ 6
Գյուղխորհրդի նիստում նշվում է կարտոֆիլի եւ մսի մթերումների անբավարար ընթացքի մասին: Որոշվում է կոոպերատիվի գործակատար Ա. Հարությունյանին ազատել եւ տեղափոխել արտել` կազմակերպչական աշխատանքների կատարելու համար:

1931, ԱՊՐԻԼԻ 7
-

1931, ԱՊՐԻԼԻ 25

1931, ՄԱՅԻՍԻ 5

1931

1933, ՀՈՒՆՎԱՐ
1933
ԲԱՆԱՁԵՎ
1933
Կուսակցական նիստի արձանագրությունից
Կոլխոզից երկուական կով են փախցրել հետեւյալ կոլխոզնիկները. /ցուցակում նշվում է ութ մարդու ազգանուն, անուն/: Նրանց տալ 24 ժամ կովերը կոլխոզին ետ վերադարձնելու համար: Չհանձնելու դեպքում հանձնարարել /նշվում է ազգանուն, անունը/-ին գործ պատրաստել եւ այն հանձնել դատա¬խազու¬թյանը:

1933
Նիստի արձանագրությունից
Ելույթ. - Կուլակը լավ է հասկացել, որ իրենք ելք չունեն, պետք է կուլակաթափվեն եւ նա ելք է փնտրում դրանից ազատվելու, մտնում է կոլխոզ եւ մեր տեղական կազմակերպության մեջ: Մատերի արանքով ենք նայում այդ անհարազատ տարրերին, որոնք ազատ սողոսկել են կոլխոզ եւ սկսել են հակաաշխատանքներ տանել: Օրինակ` մեր գյուղի չքավորները մնացել են մի կողմը, իսկ ունեւոր տնտեսությունները աշխատում են կոլխոզի ղեկավար պոստերում եւ այսօր մենք հաշվի չենք առնում չքավոր կոլխոզնիկներին եւ դրանով հեռու ենք պահում մենատնտես չքավոր ու միջակ տարրերին: Կոլխոզի աճը կանգ է առել:
Ելույթ. - Մեր գյուղի կոլխոզը կազմակերպված է ունեւոր եւ միջակ տնտեսություններից, որոնք ցանկացել են կոլխոզին վնաս հասցնել:
Ելույթ. - Կուլակն ու բատրակը միասին կոլխոզ են մտել, բայց միասին չպետք է աշխատեն:
Ելույթ. - Գյուղացիներից նրանք, ովքեր եղել են կոլխոզի մեջ, հետո դուրս են եկել, իրենց ունեցվածքը ծախել են ու նորից կոլխոզ մտել որպես չքավոր գյուղացի:

1934

1935, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2
Ժողովի արձանագրությունից

1936, ՕԳՈՍՏՈՍԻ 15
Ելույթ. - Մեր կուսակցությունը երբեք չի կորցրել իր զգաստությունը եւ չի էլ կորցնելու: Ընկ.
1936, ՕԳՈՍՏՈՍԻ 30
Դպրոցի նախկին ուսուցիչ Սուրեն Մուրադի Գեւորգյանի խնդիրը
(զեկ.` դպրոցի տնօրեն Խաչիկ Հակոբյան)
Տնօրենն իր զեկուցման մեջ նշում է, որ Ս. Գեւորգյանը արել է մի շարք հակահեղափոխական արտահայտություններ, որոնք ժամանակին պետք է ջախջախվեին եւ այդ արտահայտություններից ինքը սկսել է կասկածել, հետեւել ուսուցչին, որպեսզի իրականում պարզվի նրա ով լինելը: Նախ` նշվում են այն «հակահեղափոխական« արտահայտությունները, որոնք հնչել են Ս. Մուրադյանի կողմից: Օրինակ` դպրոցի ուսուցչանոցում ուսուցիչներից մեկը խոսում էր «Պատմություն» եւ «Աշխարհագրություն» առարկաների` կուսակցական եւ պատասխանատու լինելու մասին:…

1937, ՀՈՒՆՎԱՐԻ 8

1937, ՀՈՒՆՎԱՐԻ 21

1937, ԱՊՐԻԼԻ 21

1937, ՕԳՈՍՏՈՍԻ 27
Նիստի արձանագրությունից

1937, ԱՊՐԻԼԻ 21
Ժողովի արձանագրությունից
(
1938, ՀՈՒՆՎԱՐ

1939
:

*  * *
Խնդիր է դրվում սպառկոոպերացիայի աշխատանքների ակտիվացման եւ կարգավորման համար: Գյուղի խանութի գործակատարը նշում է, որ հարեւան գյուղի խանութում կան ապրանքներ, որոնք երբեք իր մոտ չեն լինում. ձուկ, հագուստեղեն եւ այլն: Հարկավոր է գյուղում բացել «սելմագ» (գյուղխանութ):
Մյուսները նշում են, որ գյուղի խանութը փոքր է, չի բավարարում ապրանքաշրջանառության մակարդակին, հարկավոր է նոր խանութ բացել, հացի վաճառքի կետն առանձնացնել խանութից, քանի որ այն խանգարում է մյուս ապրանքների առեւտրին: Որոշ ապրանքների տեսակներ մինչեւ խանութ հասցվելը վաճառվում են, օրինակ` ռադիոընդունիչը: Հաց բերողը օրական 40-50 կգ լոշ (լավաշ) է բերում, որը վաճառվում է մինչեւ տեղ հասցնելը:
Առաջարկվում է պահակ կարգել սելմագի վրա: Պետք է հետեւել, որ գյուղ բերվեն լավ ապրանքներ, ապրանքներն ըստ գյուղերի բաշխվեն հավասարաչափ: Օրինակ` գյուղի համար բաց են թողել ընդա¬մենը 2 զույգ կրկնակոշիկ, մինչդեռ պահանջարկը շատ մեծ է: Կուլտուրական առեւտուրը սպառկոո¬պերատիվում դեռեւս լայն ծավալ չի ստացել:
Գյուղացիների պահանջն է. գյուղում որքան հնարավոր է շուտ բացել սելմագ եւ առեւտրի կրպակներ: Պետք է դրվի նաեւ հացի փուռ կառուցելու խնդիրը:
Ժողովը որոշում է.
Հաշվի առնելով, որ գյուղացիների պահանջարկն ու առեւտրի շրջանառությունն ավելի մեծ է, քան Վարդանլու եւ Սամուսախլու գյուղերում, ուստի խնդրել սպառկոոպի նորընտիր վարչությանը, կարճ ժակմետում.
1) Լուծել գյուղում նոր խանութ բացելու հարցը,
2) Ընդայնել եւ կահավորել գործող խանութը, այն ապահովել բարձրորակ ապրանքներով,
3) Հացի վաճառքի կետն առանձնացնել խանութից,
4) Խանութներն ապահովել գարնանացանի եւ բերքահավաքի համար անհրաժեշտ սպրանքներով,
5) Պարտավորեցնել կուսկազմակերպության անդամներին, ինչպես նաեւ ակտիվին ու փայատերերին` լայն աշխատանք ծավալել սպառկոոպի հաշվետու վերընտրական գործընթացը հաջող անցկացնելու, որակյալ կադրեր ընտրելու եւ կուլտուրական առեւտուր ապահովելու համար:

*  * *
Խիստ կուսակցական տույժի են ենթարկվում այն կոմունիստները, ովքեր կապ էին պահպանում 1937-ին բանտարկված իրենց բարեկամների հետ:
Կուսակցական ժողովում լսվել է մի կոմունիստի հարց /նշվում է ազգանուն, անունը/, ում մեղա¬դրում էին, որ նա կապ է պահպանել եւ այցելել իր բանտարկված բարեկամներին: Սակայն ելույթ ունեցողները միաձայն հաստատում են, որ նա շատ կարգապահ կոմունիստ է, լավ, բարեխիղճ աշխատող, նա իրեն թույլ չի տա այցելել բանտում գտնվող բարեկամներին, դրական կարծիք են հայտնում նրա մասին, հաստատում, որ այդ ամենը թյուրիմացություն է` նրան փրկելով պատժից:
(Ահա այսպես էր. շինծու մեղադրանքներով, շահադիտական եւ այլ զզվելի նպատակներով բանտարկվեցին անմեղ մարդիկ, իսկ նրանց հարազատներին անգամ արգելված էր նրանց այցելել, տեսակցել նրանց հետ - հեղ.):

*  * *
Խնդիր դրվեց վերջնականապես լուծելու տնամերձերի հարցը: Կային գյուղացիներ, ովքեր ապօրինի կերպով ավելացրել էին իրենց տնամերձերի տարածքները: Նրանց նկատմամբ խիստ միջոցներ ձեռնարկվեցին:
Խնդիր էր դրվել գյուղի բոլոր գործընթացներին ակտիվ մասնակից դարձնել գյուղի երիտասարդությանը, մեծացնել գյուղի կոմերիտական կազմակերպությունը` ավելացնելով կոմերիտականների թվաքանակը: Գյուղի լավագույն երիտասարդները մտնում էին կոմերիտմիության շարքերը եւ ակտիվ գործունեություն ծավալում տարբեր բնագավառներում: Ակտիվ աշխատանք էր տարվում արհմիու¬թենական կազմակերպության ուժեղացման եւ նրա շարքերի ընդլայնման ուղղությամբ:
Աշխատանքներ էին տարվում 1939 թվականի մարդահամարի կազմակերպման նպատակով, նշանակվել էին ագիտատորներ. Ս. Սարգսյան, Ս. Պողոսյան, Կ. Գրիգորյան, Վ. Հակոբյան, Վ. Պողոսյան, Զ. Մադոյան, Պ. Սարգսյան, Ժ. Գրիգորյան, Ս. Ասրոյան: Վերջիններս ակտիվ բացատրական աշխատանքներ էին տանում թաղամասերում բնակչության շրջանում` մարդահամարի դերի ու նշանակության մասին:

1940
«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՍԱՆ ՏԱՐԻՆ»

            1940-1943   
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄՈՒՏՔԸ ԳՅՈՒՂ
(Կոլյա Քարհանյանի հուշերից)
Գյուղի էլեկտրաֆիկացման աշխատանքներին մեծ աջակցություն է ցուցաբերել Սմբատ Թուն¬յանը: Այդ ժամանակ կոլտնտեսության նախագահն էր Սարգիս Ղուկասյանը, ում ջանքերով գյուղացի¬ները անտառից բերում էին փայտե սյուներ, օգնում սյուների համար փոսեր փորելու աշխատանքներին, յուրաքանչյուր թաղամասի բնակիչ իր ակտիվ օժանդակությունն էր ցուցաբերում այդ գործին: Ներքին էլեկտրացանցը պատկանում էր կոլտնտեսությանը, սակայն միջոցների սղության պատճա-ռով թաղամասերի էլեկտրաֆիկացումը դանդաղ էր կատարվում:
Կոլտնտեսությունը օգնության խնդրանքով դիմեց Վռամ Թունյանին, որն էլ տրամադրեց 40 սյուն, այլ անհրաժեշտ պարագաներ:
Գյուղի առաջին էլեկտրիկը եղել է Սարիբեկ Շողերյանի որդին` Բենիկը, ապա` Արտաշ Մարգարյանը, Զավեն Հարությունյանը (Ծիրանանց), Ժորիկ Պողոսյանը (Հաբեթանց), Սամուսախլու գյուղի բնակիչ Վաչիկը: 37 տարի` 1948-ից մինչեւ 1985 թվականը գյուղի էլեկտրիկ է աշխատել Կոլյա Քար¬հան¬յանը: Գյուղի էլեկտրաֆիկացման աշխատանքները կազմակերպել ու ղեկավարել է էլցանցի տնօրեն Սաշիկ Գեւորգի Թայիրյանը:

1941
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԻԿՈՒՆՔ ՉԷ»
1943
Ավարտվեցին գյուղի նոր գոմերի շինարարական աշխատանքները, որը ղեկավարում էին 4-րդ բրիգադի բրիգադիր Արմենակ Գրիգորյանը եւ 2-րդ բրիգադի բրիգադիր Գեւորգ Պողոսյանը: Նրանք օգնել են նաեւ ռազմաճակատում գտնվող ռազմիկների ընտանիքներին, հատկապես` տների տանիքների վերանորոգման գործում: Գյուղխորհուրդը օգնել է բոլոր մարտիկների ընտանիքներին անասնակեր եւ վառելափայտ հատկացնելու, հողամասերը վարելու գործում, հող չունեցողներին տրվել են հողեր եւ սերմացու:

* * *
Խոտհնձի էին դուրս գալիս օրական ընդամենը 40-45 հնձվոր: Կուսակցական կազմակերպու¬թյունն առաջարկում է կոլտնտեսության վարչության նախագահին` կազմակերպել նաեւ կանանցից եւ աղջիկներից կազմված հնձվորների բրիգադներ:

1946-1947
Հայրենական պատերազմի ավարտից հետո շատ ու շատ մարդկանց հայրենանվեր աշխատանքով ոչ միայն վերականգնվում եւ ոտքի էր կանգնում տնտեսությունը, այլեւ օրեցօր նկատել էր դառնում գյուղի առաջընթացը եւ զարգացումը: Նրանք էին. Գարեգին Սարգսյան, Սարգիս Մադոյան (Քարհանյան), Լյուդվիգ Մադոյան (Քարհանյան), Լեւոն Հակոբյան, Սամսոն Հարությունյան, Սարգիս Պողոսյան, Սարգիս Ղուկասյան, Սիմոն Ղուկասյան, Ռուբեն Ղուկասյան, Նիկալ Պողոսյան, Աղասի Հակոբյան, Գարեգին Քարհանյան, Սամսոն Գրիգորյան, Գեւորգ Քարհանյան, Հովհաննես Սաքանյան, Սերյոժա Սաքանյան, Վարդգես Սաքանյան, Աղասի Հարությունյան, Երվանդ Աբազյան, Գա¬մաստ Առաքելյան, Արամայիս Բաղդասարյան, Փառանձեմ Սարգսյան, Վահրամ Պողոսյան, Վասիլ Պողոսյան, Զաքար Հովհաննիսյան, Իսրայել Սարգսյան, Գուրգեն Սարգսյան, Գարսեւան Գրիգորյան, Արամ Մելիքսեթյան, Հայկազ Քարհանյան, Անուշավան Քարհանյան, Արշալույս Հարությունյան, Սուրեն Ալեքսանյան, Գնունի Հովհաննիսյան, Սուրեն Մադոյան, Արամայիս Սաքանյան, Սարգիս Բեգլարյան, Հրաչիկ Ունանյան, Անուշավան Հարությունյան, Վասիլ Պապինյան… Բոլորին հնարավոր չէ սակայն թվարկել…


1948
 Կուսակցական ժողովի արձանագրությունից
Կուսակցական ժողովը, լսելով գյուղի ակումբի վարիչի (Գ. Քարհանյան) զեկուցումը, գտնում է, որ ակումբը ներկա պահանջներին համախատասխան անբավարար է աշխատում, քանի որ գարնանացանի սեզոնին ցերեկով պետք է ակումբը փակել եւ բացել երեկոյան ժամը 8-ից հետո: Ցերեկով ակումբի աշխատանքը շեղում է մարդկանց ուշադրությունը աշխատանքներից` խաթարելով դրանց ընթացքը:
* * *
Կոլտնտեսականներին վաճառում էին պետական փոխառության պարտատոմսեր, սակայն շատերը չէին կարողանում դրանք ձեռք բերել` կանխիկ դրամ չունենալու պատճառով: Դրանից տուժում էին հատկապես մեծահասակները:

1949
Կոլտնտեսության դրամական պարտքերի մարման մասին
Ելույթ. - Ինչ գնով էլ լինի, պետք է դրամական ամբողջ պատքերը մարվեն, բայց մենք չունենք միջոցներ, եթե չվաճառենք որեւիցէ մթերք: Պետք է վաճառենք ցորեն, ինչպես նաեւ մոտ 100 տոննա անասնակեր:
Ելույթ. - Անասնակերին չպետք է ձեռք տալ: Պարտքերը մարելու համար կարելի է վաճառել հա¬ցա¬հատիկ եւ կարտոֆիլ:
Որոշվում է. հրավիրել կոլտնտեսության վարչության ժողով կամ նիստ եւ հատուկ որոշումով առանձնացնել որոշակի միջոցներ` ընթացիկ վաճառք կազմակերպելու եւ կարճ ժամկետում բոլոր դրամական պարտքերը փակելու համար:

* * *
Կոլտնտեսությունում աշխատանքները ակտիվացնելու եւ արդյունքներն էլ ավելի բարձրացնելու համար կատարվում են կադրային վերադասավորումներ: Նոր բրիգադիրներ են նշանակվում Սամսոն Աղասու Հարությունյանը եւ Սուրեն Եղիշեի Ալեքսանյանը:

                                * * *   
    Մեր պապերը մեծ ջանքերի գնով են ոտքի կանգնեցրել մեր երկիրը` աշխատելով, քրտնելով, զոհողությունների, զրկանքների գնով, բազմաթիվ դժվարություններ հաղթարահելով ու դժնդակ իրականության դառը պտուղները ճաշակելով:
Ներկայացնում ենք եւս մի քանի գրագրություն, որոնցում իրականությունն ուղղակի զավեշտի է վերածվել: Դրանք կարդալով եւ ժպտալով` դարձյալ կվերհիշենք անցած-գնացած ժամանակները եւ մեծարանքով ու պատկառանքով հիշենք մեր մեծերին:

ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
1933
Նկատի ունենալով ֆերմայի անասունների զգալի չափով փչանալը, առաջարկել ֆերմայի վարիչին վարչության հետ միասին լրացնել անասունների պակասը, գնել երկու կով: (Կարծում եք հե՞շտ էր ֆերմայի վարիչի աշխատանքը - հեղ.):
* * *
Առաջարկել ֆերմայի վարիչին հատուկ ուշադրություն դարձնել անասունների ժամանակին ջրելուն համաձայն վերադաս մարմինների սահմանած ժամերի: (Խեղճ անասունների ծարավ լինելն ու ջուր խմելը եւս վերադաս մարմիններն էին որոշում - հեղ.):
* * *
Առաջարկել վաչությանը, որ ոչխարների հաշիվը փակեն: (Կոնկրետ ոչխարների հետ ի՞նչ հաշիվ են ունեցել նրանք` չի նշվում - հեղ.):

* * *
Հատուկ խնամք տանել նորածին հորթերի եւ գառների նկատմամբ: (Խեղճ հորթեր ու գառներ, եթե հանկարծ այս որոշումը չընդունվեր - հեղ.):

* * *
Լծկան անասունների վատը լինելու պատճառն այն է, որ անցյալ տարվա փորձը հաշվի չառանք ու նրանց խնամքը նորից հանձնեցինք այն մարդկանց, ովքեր չեն կարողանում անասուն պահել, մի խոսքով հաշվի չառանք նրանց որակն ու քաշը: (Անասունների՞, թե՞ մարդկանց` պարզ չի - հեղ.):

* * *
Գտնել այն ոչ ճիշտ հանգամանքի պատճառը, որ խոզերը եզների հետ են պահել, եզները խոզերից վարակվել են: Եթե եզները ամորձատված չլինեին, խոզերը կիմանային… Սրա մեղավորությունն ընկնում է վարչության եւ բրիգադիրների վրա: Իսկ դա կոնկրետ վատ գոմապահների արդյունք է: (Առանց մեկնաբանությունների - հեղ.):
 * *
Հանձնարարել գյուղխորհրդի նախագահին, որպեսզի ուժեղացնի մենատնտեսների վրա հսկողությունը, որ նրանք դիտավորյալ չմորթեն լծկան անասունները, որպեսզի սերմը կարճ ժամանակում հավաքեն: (Լծկանից ի՞նչ սերմ - հեղ.):

* * *
Բերքատվությունն է՛լ ավելի բարձրացնելու համար բոլորը ուժերին շպրտել դաշտ` քարերը հավաքելու, կարտոֆիլի բուկը տալու, քաղհան անելու: (Շպրտելով արդյունավետությունը բարձրանում էր - հեղ.):

    Սուրեն Մադոյանի հուշերից:
Խոտը հնձում էին գերանդիներով, դաշտից տեղափոխում եզներ լծված սայլերով: Մինչեւ 1915-1920 թվականները ցանել են Յալեր կոչվող հանդամասը, որտեղ ցանում էին հաճար, գարի, կալսել են «Կոխլիկի գոմեր» սարամասից դեպի արեւելք` «Գոգոյի» քարի մոտ, որտեղ կալատեղ է եղել եւ մինչ օրս էլ այդ անունն է կրում: Հնձել են Յալերը եւ սեփական հողերի միջակները: զարգացման առաջընթացը……

Բաժին: Հատոր 1 | Ավելացրեց: Gugark (23.06.2011)
Դիտում: 1503 | Տեգեր: տարեգրություն, Գուգարք, գիրք, Քարհանյան, գյուղ, Գագիկ | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկում: 0
Քննարկել կարող են միայն գրացված ընթերցողները
[ Գրանցում | Մուտք ]