Ուրբաթ, 19.04.2024, 01:42
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

Բաժիններ:

Փնտրում:

Մեր հարցումը:

Գնահատեք մեր կայքը
Ընդամենը քվեարկում: 165

Վիճակագրություն:


Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Մուտք:

Կայքի դիզայնը

Գլխավոր » Հոդվածներ » Հատոր 1

Ազգերի պատմություն. տոհմածառեր

Ազգերի պատմությունների հետ գրքում զետեղված են բոլոր ազգերի տոհմածառերը 2011 թվականի դրությամբ:

ՏԵՐ - ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ, ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ
ԱՄԻՐԽԱՆՅԱՆՆԵՐ, ԱՎԵՏՅԱՆՆԵՐ, ԵԳՈՐՅԱՆՆԵՐ
ՔՈԼՑՈՆՔ
…Գյուղի բնիկ ազգերից են, ապրել են մոտակա անտառի գյուղատեղերում, որից էլ ստացել են Քոլցոնք (անտառի, քոլի բնակիչ) անվանումը…
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` Վրաստանի եւ Հայաստանի ազգային արխիվներից վերցված նյութերի, Ռուբիկ Ամիրխանյանի, Ամիրբեկ, Սուսաննա, Ռուդիկ, Միշա, Ռաֆիկ եւ Արշալույս (Կարեն) Պողոս¬յան¬ների, Ռազմիկ Ավետյանի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:

ԿՈԽԼԻԿՅԱՆՆԵՐ, ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ
ԿՈԽԼԿԱՆՔ
Ազգի պատմությունն ըստ Մովսես Կոխլիկյանի
Կոխլիկյանները կամ Կոխլկանք ապրել են Գուգարք գյուղի` Կոխլիկի թալա նախկին բնակատե¬ղիում (այժմ` Կոխլիկի գոմեր սարամա…
Հեղինակի կողմից

Հարգարժան Կոխլիկյաններ եւ Ասլանյաններ.
Մեծ պատասխանատվություն եմ ստանձնել գրելու ձեր ազգի պատմությունը եւ կազմելու տոհմածառ, երբ 300 տարուց ավելի ծնվել ու ապրում եք այս բնակավայրից հեռու եւ ոչ մի կապ երբեք չեք ունեցել այս հող ու ջրի հետ…

ՔԱՐՀԱՆՅԱՆՆԵՐ
ՔԱՐՀԱՆԱՆՔ
Կրում են հետեւյալ ազգանունները` Քարհանյան, Մադոյան (Մադոյի անունով), Հովհաննիսյան, Ունանյան, Օհանյան, Օգանյան (Հովհաննեսի), Գասպարյան (Գասպարի), Կիրա¬կոսյան (Կիրա¬կոսի), Ղուկասյան  (Ղուկասի), Մնացականյան (Մնացականի), Գրիգորյան (Գրիգորի), Սարգսյան (Սարգսի) Բաղդասարյան (Բաղդասարի) եւ Հակոբյան (ի պատիվ Տավա¬րա¬ծանց ազգի):

Քարհանանք գյուղ են եկել….., մոտավորապես …թվականներին: Եկածների մի մասը հաստատվել են Թիֆլիսում, Շուլավերում եւ Մեծ Ղարա¬քիլիսայում: Ազգի հիմնադիրը Յաղուբլիում…է, որը ծնվել է …թվականին: Նա 18-19 տարեկան էր, երբ մյուս հարազատների հետ տեղափոխվեց Գուգարաց աշխարհ եւ սկիզբ դրեց մի մեծ տոհմի` Քարհանանց…

ՈՒԶՈՒՆԳՅԼՈՒՄԱԶՅԱՆՆԵՐ, ԳՅՈՒԼՄԱԶՅԱՆՆԵՐ,
ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ
ԳՅՈՒԼՄԱԶԱՆՔ
Նոր գյուղի հիմնադիր ազգերից են, եկել են…, մոտավորապես …-ական թվա¬կաններին, սակայն հայտնի չէ ում գլխավորությամբ…
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` Վրաստանի եւ Հայաստանի ազգային արխիվների նյու¬թերի, Նորիկ Գրի¬գորյանի տրամադրած տոհմածառի տարբերակի եւ Շավարշ Գրիգորյանի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:

ՏԱՎԱՐԱԾՅԱՆՆԵՐ, ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ
Առաքելյաններ, Հովհաննիսյաններ, Միկիչյաններ, Ադամյաններ
ՏԱՎԱՐԱԾԱՆՔ
Ազգի պատմությունը երկար տարիներ ուսումնասիրել է ազգի երախտավորներից մեկը` …
…Ազգից շատերը հմուտ, հայտնի …Որտեղ էլ որ գտնվել են, երբեք չեն մոռացել իրենց արմատների, պապերի հայրենի բնօրրանի հարուստ ժառան¬գության մասին:
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` Վրաստանի եւ Հայաստանի ազգային արխիվների` 1831-1915թթ. նյութերի, Նորիկ Հակոբյանի, Արշալույս Հակոբյանի կազմած տոհմածառերի տար¬բե¬րակ¬ների (վերջինս` (Սամվել Արթուրի Հակոբյանի լրացումներով), Սարիբեկ Պողոսյանի հիշողու¬թյուն¬ների (գրանցել է Հրանտ Հակոբյանը) հիման վրա:

ՍԱՔԱՆՅԱՆՆԵՐ, ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐ,
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐ, ՊԱՊԻՆՅԱՆՆԵՐ
ՍԱՔԱՆԱՆՔ
Սաքանանք Յաղուբլի են եկել …-ական թվականներին…, նոր գյուղի…. ազգերից են: Ազգի հիմնադիրը Յաղուբլիում…սակայն արխիվային փաստաթղթերում (1831թ.) նշված ընտանիքները …ընտանիքներն են, ում անունից էլ ազգն ստացել է Սաքանյան եւ Սարգսյան ազգանունները: …
Մինչեւ 1870-ական թվականները ազգի տղաները որպես ազգանուն կրում էին …
ՔԱԼԱՇՅԱՆՆԵՐ
Նախկին Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղի բնակիչ Երվանդ Քալաշյանի կինը` Վառինկան, ամուսնու մահից հետո, 1900 թվականի սկզբին ամուսնացել է Յաղուբլի գյուղում, Ստե¬թան Քարհանյանի հետ: Որոշ ժամանակ անց Գյառգյառից բերում է նաեւ հինգ տարեկան որդուն` Սամսոնին:
Սամսոնը ամուսնացել է Արսեն Սաքանյանի դստեր` Շողերի հետ: Նրանք ունեցել են Գառնիկ եւ Վազգեն որդիներին, որոնց Շողերը տվել է ոչ թե հոր` Սամսոն Քալաշյանի, այլ իր հորական` Սաքան¬յան ազգանունը, մինչդեռ դուստրը` Զոյան, կրել է Քալաշյան ազգանունը:
Այսպիսով, Գառնիկն ու Վազգենը կրում են ոչ թե հայրական` Քալաշյան, այլ մայրական` Սա¬քանյան ազգանունը:

ԲԱԲԱՅԱՆՆԵՐ, ՄԱՐԳԱՐՅԱՆՆԵՐ
ԲԱԲԱՆՔ, ՄՐԳԵՐԱՆՔ
Բաբայանները եւ Մարգարյանները Յաղուլբի են եկել …քաղաքից, …-ական թվականներին: Գյուղի …ազգերից են: 1831 թվականի ծխական նկարագրություններից երեւում է, որ …ունեցել է երկու որդի` …ով երկար տարիներ եղել է գյուղի …ը եւ ում անունից էլ սկիզբ է դրվել Բաբայան ազգանվանը, եւ…, ում անունից էլ ծագել եւ տոհմին է փոխանցվել Մարգարյան ազգանունը…
…Տոհմածառը կազմվել է հեղինակի կաղմից` հիմք ընդունելով Վրաստանի եւ Հայաստանի ազգային արխիվների` 1831-1915 թվականների նյութերը, Բաբայաններից ու Մարգարյաններից վերցված տվյալները:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ
ԱՐԹՆԱՆՔ
Հարությունյանները կամ Արթնանք Յաղուբլի են եկել …թվականի սկզբին…ընտա¬նիքի գլխավորի`… (որին անվանում էին…) ղեկավարությամբ: Նրա անունով էլ ազգը կոչվել է Արթնանց եւ կրել Հարությունյան ազգանունը…
ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ,
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ, ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ
ՂԱՐԱԲԱՂՑՈՆՔ, ՀԱԿՈԲԱՆՔ
Ճշգրիտ …եկել Ղարաբաղցոնք: Հայտնի է միայն, որ նրանք եկել են …եւ գյուղի …ազգերից են: …թվականի ծխական նկարագրության ցուցակ¬ներում նշված է, որ գյուղի քահանա… 80 տարեկան է եւ ընտանիքի գլխավորն է: Նշանակում է, որ նա ծնվել է 1… թվականին, հավանաբար գյուղ է եկել …-ից հետո, իսկ քահանա է դարձել 1…-ից հետո: Նախնիներից հասած տեղեկություններից հայտնի է, որ…, դարձել են ճանաչված ու հայտնի մարդիկ:
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից`Վրաստանի եւ Հայաստանի ազգային արխիվների` 1831-1915թթ. նյութերի, Սերժիկ, Էդիկ, Հակոբ, Վաչիկ եւ Ալեքսանդր Հարությունյանների, Ջեմմա, Յու¬րիկ, Վանցիկ, Մանվել, Վազգեն եւ Ռուբիկ Հակոբյանների կողմից ներկայացված նյութերի հիման վրա:

ՇՈՂԵՐՅԱՆՆԵՐ, ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ,
ԹՈՒՆՅԱՆՆԵՐ, ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐ
ԱՍԱՏՈՒՐԱՆՔ (ԾԱՏՈՒՐՅԱՆՆԵՐ), ՇՈՂԵՐԱՆՔ
Ազգի պատմությունը շատ հետաքրքիր ծագում ունի:
…Հեռավոր …-ական թվականներին, գյուղի տարածքով անցնող Փամբակ գետի ափի քարերին մի երիտասարդ կին էր նստած` երեք դեռահաս երեխաների հետ: Նա մտամոլոր հայացքով նայում էր հեռու վազող ալիքներին ու ինչ էր մտածում, միայն ինքը գիտեր:
Մոտակայքում անասուն արածացնող գյուղացիները նկատում են անծանոթ կնոջը, զգում, որ մոլորված է, մոտենում են նրան ու սկսում հարց ու փորձ անել. որտեղի՞ց է, ո՞ւր է գնում, ինչո՞վ կարող են օգնել: Սկզբում կինը վախենում է, երեխաներին պատսպարում է գրկի տակ: Սակայն եկվորների անկեղծությունը շուտով նրա անվստահությունը վերածում է վստահության, պատմում է, որ մի քանի ամիս առաջ դուրս է եկել… եւ գնում է Թիֆլիս…
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` Վրաստանի եւ Հայաստանի ազգային արխիվների նյութերի (1831-1915թթ.) եւ Վանիկ Պողոսյանի ներկայացրած ու նրա որդու` Վոլոդյա Պողոսյանի կազմած տոհմածառի տար¬բերակի հիման վրա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ
ԾԻՐԱՆԱՆՔ
Ազգի պատմությունը  ըստ Զավեն Խաչատուրի Հարությունյանի
Գուգարաց աշխարհի գեղատեսիլ անկյուններից մեկում` Յաղուբլի գյուղում, 165 տարի առաջ սկզբնավորվել է միաբան, իրենց հողն ու ջուրը սիրող, ուրույն ազգային դիմագծերով մեր` Ծիրանանց ազգը:
Ներկայիս…գյուղում Սեւնանց Ավագի ընտանիքում է ծնվել մեր պապը`…, աշխատասեր, պարթեւահասակ, շեկ (ծիրանի) մազերով տղամարդ, որից էլ նրա մականունը դարձել է մեր ազգի անունը` Ծիրանանք:
Մոտավորապես … թվականին …ամուսնանում է Յաղուբլի գյուղի հարուստ ընտա–նիքներից մեկի` Գլավնանց ազգի դստեր` Սանդուխտի հետ, ընդմիշտ տեղափոխվում այստեղ եւ սկիզբ դնում մի նոր ծխ ի…:
Տոհմածառը կազմվել է Զավեն Հարությունյանի կողմից, հեղինակի` ՀՀ ազգային արխիվից վերց¬ված հավելումներով:

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆՆԵՐ
ՄԵԼԻՔՍԵԹԱՆՔ, ԶԱՔԱՐԱՆՔ

Ազգի համառոտ պատմությունը ըստ
Մելսիկ Արամի Մելիքսեթյանի

Արեւմտյան Հայաստանից… քաղաքից մոտավորապես …. տարի առաջ ազգի հիմնադիրը` …եւ հիմնել մի մեծ գերդաստան: Նրա որդին` …
Տոհմածառը կազմվել է Մելսիկ Մելիքսեթյանի կողմից, հեղինակի` Վրաստանի եւ Հայաստանի ազ¬գային արխիվներից վերց¬ված հավելումներով:

ԱՌԱՔԵԼՅԱՆՆԵՐ
ՌԱՔԼԱՆՔ
Առաքելյանների` Յաղուբլի գալու մասին գրավոր տեղեկություններ չկան: Ըստ մեզ հասած բանա¬վոր տեղեկությունների, … մարզ …ապա` Յաղուբլի:
…:
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` ՀՀ ազգային արխիվի նյութերի եւ Նորիկ, Գերասիմ, Մարատ, Լենդրուշ եւ Աշոտ Առաքելյանների կողմից ներկայացված փաստերի հիման վրա:

ԻՔԼԻՄՅԱՆՆԵՐ, ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐ, ՋԱԼԱԼՅԱՆՆԵՐ
Իքլիմյանները Յաղուբլի են եկել ..ական թվականներին…Այս համառոտ պատմությունը գրվել է արխիվային նյութերի եւ Արեւհատ Հարությունյանի բանա¬վոր հիշողու¬թյունների հիման վրա,…
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` Հայաստանի եւ Վրաստանի ազգային արխիվների նյութերի, Կարլեն Խաչատրյանի կազմած տոհմածառի, ինչպես նաեւ Արեւհատ Հարությունյանի կող¬մից ներկայացված տվյալ¬ների հիմա վրա:

ԱՇՈՒՂՅԱՆՆԵՐ, ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ
ԱՇԽԱՆՔ
Աշուղյանները Յաղուբլի են եկել ներկայիս …գյուղից, …թվականից հետո: Սրա վկայությունն է այն փաստը, որ գյուղի … թվականի ծխական նկարագրության մեջ ծուխը նշված չէ, իսկ … թվականի ծխական նկարագրությում այն կա: Եկվորը`, եղել է…, նա էլ սկիզբ է դրել Աշուղյանների տոհմին: Մինչեւ …-ական թվականները տղաները …անունն են կրել ազգանվան փոխարեն` …տարբերակով,  հետագայում դարձել են…:
Անցած հարյուրամյակների ընթացքում Աշուղյան-Գրիգորյանները իրենց հայրենանվեր աշխա¬տանքով մեծ ներդրում են ունեցել հայրենի գյուղի զարգացման ու շենացման գործում… …Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` հիմք ընդունելով ՀՀ ազգային արխիվի նյութերը, Նորիկ եւ Պետրոս Աշուղ¬յանների կողմից ներկայացված տոհմածառերի տարբերակները, այլ բանավոր տեղե¬կություններ:

ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐ, ԵՆԳՈՅԱՆՆԵՐ
Աբրահամյանները Յաղուբլի են եկել …գյուղերից (անունը հայտնի չէ), …թվականի սկզբին: Մինչեւ …-ական թվականները ընտանիքի գլխավորի` …որդիները` …եւ…, որպես ազգանուն կրել են իրենց հոր անունը, ռուսական տարբերակով`…: …ականներից հետո …զավակները կրել են …զավակները` …ազգանունը: Հետագայում …ազգանուններ խառը կրել են թե ՛ Ենգոյի, թե՛ Խաչատուրի սերունդները…
…:
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` հիմք ընդունելով Հայաստանի եւ Վրաստանի ազգային ար¬խիվների` նյու¬թե¬¬րը (1831-1915թթ.), Յուրա եւ Կարլեն Ենգոյանների, Արամ Աբրահամյանի կողմից ներ¬կայացված տեղեկություններն ու փաստերը:

ԲԵԳԼԱՐՅԱՆՆԵՐ
Բեգլարյանները Յաղուբլի են եկել ներկայիս …գյուղից, …-ական թվական¬ներին: Բեգլարյան ազգանունը ծագել է այդ ազգի հիմնադրի… անունից:

Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` Հայաստանի ազգային արխիվի 1842-1915թթ. նյութերի եւ Բախշիկ Բեգլարյանի կողմից ներկայացված տեղեկություններն ու փաստերի հիման վրա:
ԱՄԻՐԽԱՆՅԱՆՆԵՐ
ԲԼԴՐՂԱՆԱՆՔ
Ընտանիքի հիմնադիրը Ամիրխանն է, ով Յաղուբլի է եկել …-ական թվականների սկզբներին, …սակայն հայտնի չէ, թե որ գյուղից: Նրա անունով էլ ազգը կրում է Ամիրխանյան ազգանունը:
Գյուղացիներին հայտնի …բույսին Ամիրխանը կոչում էր…: Դա էլ բավական էր, որ գյուղացիները նրան կպցնեն …մականունը, իսկ ազգը մինչ օրս կոչվում է Բլդրղանանց…
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` Հայաստանի ազգային արխիվի 1842-1915թթ. նյութերի եւ Սերյոժա Ամիր¬խանյանի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ, ԱՎԵՏՅԱՆՆԵՐ
ԿԱՐՃԿԱՆՔ
Ազգի պատմությունը ըստ ՀՀ ազգային արխիվի,
Ղարիբ Հարությունյանի եւ Կոլյա Ավետյանի
Հարությունյանները եւ Ավետյանները կամ Կարճկանք Յաղուբլի են եկել … թվականի սկզբին, ներկայիս …մարզի… գյուղից: Յաղուբլիում ազգի հիմնադիրը…է, ում իր կարճ հասակի պատճառով կոչել են «կարճ մարդ» կամ «կարճ հայ» եւ որից էլ ազգը կոչվել է Կարճկանց…
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` Հայաստանի ազգային արխիվի նյութերի, Կոլյա Ավետյանի եւ  Ղարիբ Հա¬րու¬թյուն¬յանի կողմից ներկայացված փաստերի հիման վրա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ, ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐ
ԱԹՆԱՆՔ, ՓԱՐՍԱԴԱՆԱՆՔ
Ազգի հիմնադիրը`…, …-ական թվականներին …գաղթել է ներկայիս …գյուղ (այլ տվյալներով`…)…
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` Հայաստանի ազգային արխիվի 1852-1915թթ. նյու¬թե¬րի, Վոլոդյա, Բախշիկ Հարությունյանների եւ Խաչիկ Խաչատրյանի կողմից ներկայացված տվյալ¬ների հիման վրա:

ԲԱԲԱՅԱՆՆԵՐ
Հարությունը (Աթին), սայլով գնալու ժամանակ մի մոլորված, անծանոթ երեխայի է հանդիպում, բերում է տուն, հարց ու փորձ անում, սակայն չի կարողանում պարզել նրա ով լինելը: Երեխան անուն չի ասում, միայն կակազում է եւ հաճախակի օգտագործում բա-բա-բա բառակապակցությունը, որն էլ առիթ է հանդիսանում, որ նրա ազգանունը դնեն Բաբայան, իսկ անունը, Հարությունի (Աթնի) պատվին դնում են Հարություն ու կոչել Փարսադանանց (Փարսադանի անունով): Հետագայում, շատ ավելի ուշ, հաջողվել է պարզել նաեւ նրա հոր անունը` Սարգիս:

ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐ
ՕՍԵՓԱՆՔ
Ազգի պատմությունը ըստ Զաբելա Բաբայանի
…-ական թվականներին, Յաղուբլի գյուղի «Շամլուղներ» հանդամասում …հանդիպում է 10-12 տարեկան միայնակ մի երեխայի: …գյուղից է, խռովել է հորից ու փախել տանից: Դեգերումներից հոգնած ու ուժասպառ տղային Ասատուրը շալակած բերում է տուն, հաց ու ջուր տալիս: Տղան այդպես էլ մնում է գյուղում:…: Տղայի անունը…էր, որին կոչել են նաեւ…… մեծացել է …օջախում, հարազատ դարձած միջավայրում: Ամուսնանալուց հետո ստեղծել է նոր ընտա¬նիք եւ ի պատիվ հոգեհոր…, կրել նրա ազգանունը` Սարգսյան, որը փոխանցվել է սերնդե-սերունդ: Ազգը այսօր էլ կոչվում է Օսեփանց…
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` ՀՀ ազգային արխիվի նյութերի եւ Զաբելա Բաբայանի կողմից տրա¬մադրված նյութերի հիման վրա:

ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐ
Ըստ գյուղի մեծահասակներից մեզ հասած տեղեկությունների, Ալեքսանը, Յաղուբ¬լի է եկել … թվականից հետո, հիմնադրել նոր ծուխ եւ սկիզբ դրել Ալեքսանյանների տոհմին: Ունեցել է երկու որդի...Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` ՀՀ ազգային արխիվի եւ Գառնիկ ու Սարգիս Ալեք¬սան¬յանների կողմից տրա¬մադրված նյութերի հիման վրա:

ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐ
ԿՌՈՅԱՆՔ
Ծխի մեծը` Ալեքսանը, Յաղուբ¬լի է եկել Մունջուխլու գյուղից, ամուսնացել է Ենգոյանց տոհմի աղջիկներից մեկի հետ (անուն, ցավոք, ճշտել չհաջողվեց) եւ սկիզբ դրել նոր տոհմի: Ալեքսանին գյու¬ղում անվանել են Կռո, որտեղից էլ ծագել է ազգի անվանումը` Կռոյանց:
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` Էդվարդ Ալեքսանյանի կողմից ներկայացված տվյալ¬ների օգնությամբ:

ՂՈՒԿԱՍՅԱՆՆԵՐ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆԵՐ
ՆԱԼԲԱՆԴԱՆՔ
Ղուկասյան ազգանունը ծագում է …հոր` …անունից…Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` ՀՀ ազգային արխիվի նյութերի եւ Աբիսակ Ղուկասյանի կողմից տրամադրված տարբերակի հիմա վրա:

ՍՈԼՈՄՈՆՅԱՆՆԵՐ
ՍՈԼՈՄՈՆԱՆՔ
Ազգի պատմությունը ըստ Ռուբիկ Սոլոմոնյանի
Քարհանանց Սիրունը եղբորից աղջիկ է վերցնում, անունը` Ջավահիր, որդեգրում է  ու մեծացնում հարազատ աղջկա պես: 1860-ական թվականներին նրան ամուսնացնում է ղարաքիլիսեցի  Մարկոսանց Գաբրիելի որդու` Սոլոմոնի հետ…
Տոհմածառը կազմվել է հեղինակի կողմից` ՀՀ ազգային արխիվի` 1873 թվականի նյութերի եւ Ռու¬բիկ Սոլոմոնյանի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:


ԿՐԴՈՆՔ ԵՎ ԴՈԴՈՌԱՆՔ
Հայտնի չէ, թե այս ընտանիքները երբ են Յաղուբլի եկել: Հայտնի է միայն, որ գյուղում ապրել են 15-20 տարի, ապա` հեռացել Ղարս: Գրքում այս ազգերի մասին տեղեկությունը անհրաժեշտ համա¬րեցինք տեղադրել, քանի որ նրանցից հիշատակ է մնացել գյուղի «Դոդոռի թալա» հանդամասը: Ներկայումս Դոդոռյաններ են ապրում նաեւ Դարպաս գյուղում:

ԱՅԴԻՆՅԱՆՆԵՐ, ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆԵՐ
ԲԻՁՈՆՔ
Ազգի պատմությունն ըստ Արմենակ Սարգսյանի հուշերի
Բիձոնք Յաղուբլի են եկել ներկայիս Տավուշի մարզի Բրան գյուղից, 1850 թվականից հետո: Գլխա¬վորը Կիրակոսն եր, ով ապրել է 120 տարի (1789-1909): Նրանք հարգանքով ասում էին Բիձո, որտեղից էլ ազգն ստացել է Բիձոնք անվանումը:
Կիրակոսի որդու` Գալուստի մասին մեծերից մի հետաքրքիր պատմություն է մեզ հասել: Գալուս¬տը ժամանակին եղել է հայտնի հյուսն: Երտասարդ տարիներին փայտից թռչնի թեւեր է սարքել, հարմարեցրել իր վրա եեւ թռիչքներ կատարել կտուրների վրայից: Ասում են թռիչքներն այնքան հաջող էին, որ ոչ մի անգամ չի վնասվել: Ոգեւորված Գալուստը սկսել է թռիչքներ իրականացնել ավելի մեծ բարձրություններից, առաջ բերելով մոր սարսափը, ով ծնկաչոք աղերսում էր դրանք դադարեցնել:  Անսալով մոր խնդրանքներին` մի օր Գալուստն ընդմիշտ ջարդում է սարքած թեւերն ու էլ չի թռչում: Եվ այդ ամենը` 1860 թվականին:
Գալուստն իրականացնում էր իր թռիչքները եւ զարմացած ու իր ասածների վրա ծիծաղող գյու¬ղացիներին միշտ ասում, որ հեռու չէ այն ժամանակը, երբ մարդիկ էլ կթռչեն թռչունների նման:
Բիձոնց ազգի տղաներից գյուղում ոչ ոք չի մնացել: Տարիների ընթացքում հեռացել են գյուղից եւ այսօր նրանցից ոչ մեկը գյուղում չի ապրում:
Տոհմածառի սկզբնաճյուղերը կազմել է հեղինակը` ՀՀ ազգային արխիվի նյութերի հիմա վրա:

ԱՆԱՆՅԱՆՆԵՐ
Տվյալները տրամադրել է Սերյոժա Անանյանը
Գյուղում Անանյանները հիմնավորվել են … թվականին, երբ Գարեգին Անանյանը կնոջ եւ երեք որ¬դիների` Ավագի, Սերյոժայի եւ Սամ¬վելի հետ եկել է Համզաչիմանից:

ԲԱԴԱԼՅԱՆՆԵՐ
Տվյալները տրամադրել է Մերուժան Բադալյանը
Բադալյանները գյուղ են եկել … թվականին, Համզաչիմանից: Հիմնադիրը Մուշեղ Բադալյանի որդին է` Արամը, ով երկար տարիներ աշխատել է դպրոցում` որպես ուսուցիչ, մեծ հարգանք վայելել գյուղում իր բարության եւ մարդկային լավագույն հատկանիշների շնորհիվ:

ԴԱՐՉԻՆՅԱՆՆԵՐ
Տվյալները տրամադրել է Սեդա Քարհանյանը
Պարսամ եւ Լուսիկ Դարչինյանները իրենց երեխաների` Սարգսի, Զալիկոյի, Անդրանիկի եւ Անիչ ¬կայի հետ … թվականին Եղափլի է տեղափոխվել …

ՄՈՒՐԱԴՅԱՆՆԵՐ
Ռաֆիկ Մուրադյանը Մեղրուտ է եկել … թվականին, …գյուղից: Աշխատել է գյուղի դպրոցում` որպես ռուսաց լեզվի ուսուցիչ: Նրա հայրը` Մարտիրոսը, եղել է մշեցի:
Ռաֆիկի կինը` Նազիկ Պողոսյանը, ծնունդով Համզաչիմանից էր, երկար տարիներ աշխատել է գյուղի դպրո¬ցում,  որպես դասվար: Որդին` Սուրենը, հարսը` Վերան եւ աղջիկը` Ռիտան նույնպես ման¬կավարժներ են:
ՄԱՆՈՒԿՅԱՆ
Այվազ Մանուկյանը … թվականին` Սպիտակի շրջանի Չիգդամալ գյուղից տեղափոխվել է Կիրովական, այնտեղից էլ, …` Մեղրուտ:


ԱԲՈՎՅԱՆՆԵՐ
Սուրեն Աբովյանը Յաղուբլի է եկել … թվականին` …գյուղից, ամուսնանալով Մանյա Քարհանյանի հետ: 40 տարուց ավելի  գյուղում աշխատել է որպես ուսուցիչ:
ՄԻՏԻՉՅԱՆՆԵՐ
Տվյալները տրամադրել է Անգին Հարությունյանը
Սմբատ Միտիչյանը Յաղուբլի է եկե….. թվականին:

ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ
Ազգի պատմությունը ըստ Վարդգես Ասլանյանի
Մինաս Ասլանյանը գյուղ է եկել Սիրիայի Հալեպ քաղաքից, 1932 թվականին:
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Մինասը, եղբոր` Երվանդի եւ քրոջ` Փեփրոնի հետ փրկու¬թյուն են գտնում Սիրիայում: Մինասը, որպես կամավոր, անդամագրվում է հունական բանակին եւ  մաս¬նակցում է հույն-թուրքական պատերազմին` կորուսյալ հայրենիքի եւ յաթաղանից անմեղ զոհված հարազատների վրեժը լուծելու համար: Սիրիայում ամուսնանում է Իտալիայից գաղթած հայուհու հետ (անունը, ցավոք, հայտնի չէ) եւ ունենում երկու զավակ` Գեւորգ եւ Նվարդ:
1932 թվականին Մինասը կնոջ եւ երկու զավակների հետ ներգաղթում է Հայաստան: Ցավոք, կինը ճանապարհին, նավի վրա մահանում է: Հայաստանում տեղավորվում են Լերմոնտովո գյուղի մոտ գտնվող բարաքներում: Մինասը երկրորդ անգամ է ամուսնանում. այս անգամ Քոլցոնց Կարապե¬տի դստեր` Հերիքնազի հետ, ում ամուսինը Համզաչիմանում դժբախտ պատահարի զոհ էր դարձել (մահացել էր կայծակահարման հետեւանքով):
Մինասն ու Հերիքնազն ունեցել են 4 երեխա` Վաղինակ, Վարդգես, Նորիկ եւ Ջեմմա (Մաքրուհի):
1941 թվականին Մինասը մեկնում է Հայրենական մեծ պատերազմ եւ միչեւ այժմ նրա ճակատագիրն անհայտ է:
ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ
ՄՌԵԱՆՔ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՄԿՐՏՉԻ
Նյութն ամբողջությամբ տրամադրել է որդին` Սիրեկանը
Մարտիրոս Տեր-Պետրոսյանը (Մռեն) 1915 թվականին Բաքվի կողմերից եկել է Յաղուբլի: Սկզբում Տվարածանց Հակոբ Հակոբյանը  նրան որպես տղացու որդեգրել է, ապա  ամուսնացրել դստեր` Արաք¬սյայի հետ: Հակոբյան ազգանունը  վերցրել է` ի պատիվ հորացվի, ապա անոր` Հակոբի:
Ազգի` Մռեանց անվանումը հետաքրքիր պատմության արդյունք է: Մարտիրոսը համագյուղացի¬ների հետ գնում է Լոռվա ձորի Խնձորկուտ ճալեն, անզգուշաբար ընկնում է ջուրը: Խեղդվելուց նրան փրկում է Սանթերանց Հրայրի հայրը` Գարսեւանը: Ուշքի գալուց հետո Մարտիրոսը սկում է գոռալ. «Մռա՜, վա՜յ, մռա՜…»: Սա էլ բավական էր, որ գյուղացիները նրա անունը «կնքեն» Մռա կամ Մռե, ազգն էլ դրանից հետո կոչվեց Մռեանց:
ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՎՈՆԻ
(1903-1993)
Հարություն Այվազյանը եկել է Սպիտակի շրջանի Գոգարան գյուղից, 1935 թվականին ամուս¬նա¬ցել է Գուգարք գյուղի բնակիչ Արփենիկ Հալիվորյանի հետ: (Նա Արթնանց Էրեգլու կինն էր, ով մահացել էր եւ Արփենիկը այրի էր): Ունեցել են 4 որդի` Վլադիմիրը, Ռազմիկը, Ռուբիկը եւ Խաչիկը: Հարություն Այվազյանը եղել է Մեծ Հայրե¬նա¬կանի  մասնակից:
Բաժին: Հատոր 1 | Ավելացրեց: Gugark (23.06.2011)
Դիտում: 7633 | Տեգեր: Գուգարք, տոհմածառ, ազգեր, գիրք, Քարհանյան, Գագիկ | Ռեյթինգ: 4.0/2
Ընդամենը քննարկում: 0
Քննարկել կարող են միայն գրացված ընթերցողները
[ Գրանցում | Մուտք ]