Շաբաթ, 20.04.2024, 01:39
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

Բաժիններ:

Փնտրում:

Մեր հարցումը:

Գնահատեք մեր կայքը
Ընդամենը քվեարկում: 165

Վիճակագրություն:


Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Մուտք:

Կայքի դիզայնը

Գլխավոր » Հոդվածներ » Հատոր 1

Ղարաքիլիսայի ճակատամարտը

1918 ԹՎԱԿԱՆԻ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
(Յաղուբլեցիների մասնակցությունը հերոսամարտին)

Հայ ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում փառահեղ հաղթանակների ու հերոսական պայքարի բազում հիշարժան էջեր կան գրված: Մեր ժողովրդի փառապանծ զա¬վակ¬ների հերոսության, անձնազոհության եւ սխրանքների գնով պաշտպանել ենք մեր սուրբ հողը` Հայրենիք ունենալու գաղափարը վեր դասելով ամեն ինչից:
Այդ հերոսական պայքարի ու գոյատեւության փայլուն դրսեւորում էին 1918թ. մայիսին Սարդա¬րա¬պատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, որոնցում հայը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ինքն ապրելու եւ հարատեւելու հավերժական գենով է օժտված, տերն է իր փառահեղ ու հերոս նախնիների պանծալի ժառանգությանը:
«Հայ ժողովուրդը եւ հատկապես Լոռվա տարածաշրջանի ազգաբնակչությունը պետք է իմանա եւ չմոռանա այդ հերոսական օրերի մասին եւ, անշուշտ, հասկանան Ղարաքիլիսայի հերոսամարտի խորհուրդը, օգտակար դասեր քաղելով դրանից: Իսկ որ Ղարաքիլիսայի հերոսամարտն ունի իր խոր¬հուրդը, կասկածից վեր է»: (Վ. Դալլաքյան, Ա. Մարուքյան, Ղարաքիլիսայի 1918թ. հերոսամարտը, Երեւան, 2008)…
Անշուշտ, մեր պատմաբաններն ու գրողները գրել ու դեռ շատ կգրեն Ղարաքիլիսայի ճակատամարտի նրա մասնակիցների սխրանքների, օրհասական պայքարի ու տարածաշրջանի ժողովրդի կրած տառապանքների ու դրանից առած դասերի մասին:
Այդ իրադարձություններին գնահատական չեմ տալու, իմ խնդիրն այլ է, պատմական փաստերի եւ տարեցների հիշողությունների հիման վրա հնարավորինս նկարագրել 1918թ. մայիսի վերջից ինչ իրավիճակ էր տիրում գյուղում, որքանով առնչվեց Յաղուբլին այդ իրադարձություններին, ովքեր են մասնակցել հերոսամարտին եւ այլ մանրամասներ…
Անտառներում զինված շրջում էր նաեւ Գրիգոր Բաբայանը (Գրիշոն), որը եւս Ղարաքիլիսայի ճակատամարտի մասնակից էր, թուրքը երանի էր տալիս, որ նրան չհանդիպի, հանդիպողը գյուղ չէր վե¬րա¬դառնում…
Այդ օրերի մասին պապերից լսած պատմությունները դարձնելով հուշեր, Նորիկ Հակոբյանը (Կիքնանց Նորիկը) իր հուշերում գրում է….
«… Արամայիս Հարությունյանի պատմածից….
…Ստեփան Հակոբյանի պատմածից….
…ԿԱՐՍԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
-  …
-…,
-  …-  (եղել է Անդրանիկի զինվորներից),
-…, (եղել է Անդրանիկի զինվորներից, մտերմական կապեր է ունեցել մեծ զորավարի հետ),
…, (մեծ Զորավարը հյուընկալվել է նրա տանը),
- …
-…,
- …
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
- …
ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
-…).
- …
- …(զոհվել է),
- …- ...
- - ….
- …
…,
-…,
- …
-…
- ….

Բաժին: Հատոր 1 | Ավելացրեց: Gugark (23.06.2011)
Դիտում: 2639 | Տեգեր: ճակատամարտ, Ղարաքիլիսա, Գուգարք, գիրք, Քարհանյան, Գագիկ | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկում: 0
Քննարկել կարող են միայն գրացված ընթերցողները
[ Գրանցում | Մուտք ]