Ուրբաթ, 26.04.2024, 19:36
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

Բաժիններ:

Փնտրում:

Մեր հարցումը:

Գնահատեք մեր կայքը
Ընդամենը քվեարկում: 165

Վիճակագրություն:


Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Մուտք:

Կայքի դիզայնը

Գլխավոր » Հոդվածներ » Հատոր 1

Ղոփելը՝ Մացակ Սաքանյան

Չգիտեմ ինձ որքանով է հաջողվել ամբողջացնել հայրենասեր, իր ժողովրդին ամբողջությամբ նվիրված այս մարդու կերպարը, սակայն աշխատել եմ լինել հնարավորինս օբյեկտիվ եւ նրա մասին եղած փաստերն ու պատմույթունները ներկայացնել ինչպես որ կա:
Մացակ Հովհաննեսի Սաքանյանի (Ղոփել` նրա կուսակցական գործունեության կեղծանունն է) մասին տեղեկությունները որքան սուղ են, այնքան տարողունակ եւ բովանդակալից:
Ծնվել է 1882թ. Յաղուբլիում Սաքանանց Հովհաննեսի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է գյուղի եկեղեցուն կից ծխական դպրոցում…
տասխանեց Վերգուշը, – չգիտենք էլ, ինչպես վարվենք այդ մարդու հետ…
* * *
Կառամատույցում իրարանցում էր, հարայ-հրոց: Բոլորն այնքան լարված էին, հուզված, որ չնկատեցին էլ, թե որտեղից եւ ինչպես կառամատույցում հայտնվեց Եղափլվեցի Մացակը` էլի «մինչեւ ատամները զինված»: Իր մեծ, զինվորական սապոգներով դոփելով կառամատույցի սալահատակը, եկավ, կանգնեց երրորդ վագոնի մոտ, ձեռքով ետ հրեց գառնենու փափախը եւ իր զիլ, թրթռան բասով ձայն տվեց.
– Էս ո՞վ է այս գործի կազակերպիչը, թող մի այստեղ գա…
Հուզված, իրար խառնված ամբոխը մի պահ քարացավ. ով ինչով զբաղված էր ընդհատեց, նայեց նրան: Ով ճանաչում էր Մացակին` այդ խենթ հերոսին, զգաց, որ ինչ որ արտասովոր բան է պատահե, լու, շունչը պահած մոտեցավ, ով չէր ճանաչում` զարմացած նայեց նրա արտասովոր տեսքին, մտածեց, տեսնես ինչ է լինելու եւ էլի մոտեցավ: Ռուբենն ու Զարմայրն էլ գնացին այնտեղ, Թորոս բիձան էլ նրանց ետեւից:
– Ի՞նչ ես ուզում, Մացակ, – մանր, երկչոտ քայլերով մոտենալով նրան, հարցրեց Ռոստոմը:
Մացակը ծուռ նայեց նրան, քմծիծաղ տվեց.

* * *
….Համո Սահյանի »Պապը«
բանաստեղծության մոտիվներով

Թողել են մաճը ու շունչները պահած,
Ճակատի քրտինքի կաթիլները պաղած,
Ակոսներում պառկել ու քնել են,
Խառնվելով այն հողին,
Որն իրենց դարերով սնել է…..

Բաժին: Հատոր 1 | Ավելացրեց: Gugark (23.06.2011)
Դիտում: 715 | Տեգեր: Գուգարք, գիրք, Քարհանյան, Ղոփել, Գագիկ | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկում: 0
Քննարկել կարող են միայն գրացված ընթերցողները
[ Գրանցում | Մուտք ]