Ուրբաթ, 26.04.2024, 19:37
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

Բաժիններ:

Փնտրում:

Մեր հարցումը:

Գնահատեք մեր կայքը
Ընդամենը քվեարկում: 165

Վիճակագրություն:


Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Մուտք:

Կայքի դիզայնը

Գլխավոր » Հոդվածներ » Հատոր 1

Լոռվա բնակչության կենցաղը 19-րդ դարում

19-րդ դարում Լոռու բնակչությունը բնակվում էր գետնափոր տներում: Քառակուսի հատակի չորս անկյուններում տնկում էին հաստաբուն կաղնու փայտից սյուներ, դրանց գլուխներին դնում ձեւավոր տաշած փայտյա մասեր, որոնք կոչվում էին բարձեր, իսկ սրանց վրա չորս կողմից գտնվում էին զուգահեռ հաստամարմին գերաններ, այս ձեւով գերանները տանիքից վերեւ դեպի կենտրոն տանելով եւ աստիճանաբար կարճացնելով` տանիքը բարձրանում էր վեր, ամենավերեւում առաջացնելով ի պատուհանի չափ բացվածք, որը կոչվում էր երդիկ: Երդիկի միջով լույսը ներթափանցում էր գլխատան մեջ եւ դրանով էլ դուրս էր ելնում կուտակված օջախի ծուխը: Տանիքի ծածկի գերանների միջեւ առաջացած անցքերը ծածկվում էին հատուկ դրա համար պատրաստված կաղնե տաշած հաստ տախտակներով, որոնք կոչվում էին մարդակներ, իսկ վերջիններիս մեջ գոյացած ճեղքերը փակվում էին տաշեղներով, խոտով, որից հետո տանիքը ծածկվում էր 40-50 սմ հաստությամբ հողի շերտով

Լոռվա հորովելը
Մի քանի խոսք գութանի հորովել երգի մասին` գութանի վարի ժամանակ նրա մաճկալը (գութանի բռնակը բռնող) երկար ու ձիգ հորովել էր սկսում երգել, որին ձայնակցում էին եզների լծին նստած հոտաղները (մաճկալի կրտսեր օգնականը): Այդ հորովելի ազդեցության տակ գութանը քաշող եզները, գոմեշները առույգանում եւ ավեիլ հաճույքով էին լուծ քաշում: Գութանի հայակական դասական երգը հայտնի է բոլորին, նաեւ գիտեն, որ այդ հորովելի հեղինակը հայ մեծանուն երգահան …..Վարդավառը սարում
Գյուղի բնակիչների մեծ մասը, որ Վարդավառի ուխտ էր գնացել դրանք էլ գլխավորապես երիտասարդ տղաները, հարսները ու աղջիկները վերցնելով տնից նաեւ շուկայից գնած մթերքներն ու մրգերը,…..Լոռեցիների երկյուղվածությունը սրբերի, վանքերի, եկեղեցիների եւ խաչքարերի նկատմամբ
Մեծ վեճերի դեպքում արդարն ու մեղավորը որոշելու համար կողմերից պահանջվում էր երդվել «երդում ուտել»…

Կրթական գործը Լոռիում
1
9-րդ դարում Լոռիում 70 գյուղերից միայն 4-ում կային դպրոց, դրանցից էին` …..
Գյուղի կառավարողները
Գյուղերը կառավարվում էին կիսաընտրովի, կիսանշանակովի գյուղացիները` քյոխվաները: Սրանք միանգամայն անգրագետ էին եւ ամեն գործ կատարում էին բանավոր, ոտքի վրա, ոչ գրասեն¬յակ ունեին եւ ոչ էլ գրագիր…
 
Մարդը, ով աշխարհ է գալիս, ապրում,  աշխատում, արարում, սիրում, ամուսնանում, զավակներ ունենում, կյանքի մի որոշ հատվածում սկսում է խորհել. ով է ինքը, որտեղից է եկել, ինչ նպատակով, ինչ է անելու եւ, վերջապես, ուր է «գնալու» մահից հետո: Ոմանք «գիտեն». եկել են անգոյից եւ գնում են դեպի անգոյ: Ոմանք ծանրութեթեւ են անում իրենց ապրած կյանքը, իրենց կատարած բարի գործերը, ուրախանում ու ոգեւորվում, ոմանք դրանց կողքին դնում են նաեւ չարածն ու չհասցրածը, մտքում թաքուն վախվորած հիշում նաեւ կատարած չար գործերը, որոնք նպաստելու են, որ ուղիղ ճանապարհով «ընկնեն» գեհեն…
Բայց մարդուն ավելի շատ հետաքրքրում է այն, թե ում շառավիղն է ինքը, ովքեր են իր նախնիները, ումից է սերվել իր ազգը…
Բաժին: Հատոր 1 | Ավելացրեց: Gugark (23.06.2011)
Դիտում: 1209 | Տեգեր: Գուգարք, 19-րդ դար, Լոռի, գիրք, Քարհանյան, Գագիկ, կենցաղ | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկում: 0
Քննարկել կարող են միայն գրացված ընթերցողները
[ Գրանցում | Մուտք ]