Շաբաթ, 20.04.2024, 14:30
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

Բաժիններ:

Փնտրում:

Մեր հարցումը:

Գնահատեք մեր կայքը
Ընդամենը քվեարկում: 165

Վիճակագրություն:


Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Մուտք:

Կայքի դիզայնը

Գլխավոր » Հոդվածներ » Հատոր 1

Պատմական ուրվագծեր

ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԳՈՒԳԱՐՔԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ
ՄՅՈՒՍ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մ.թ.ա. IX դարի 1-ին կեսին հանդես է գալիս Վանի կամ Արարատյան թագավորությունը ՏուշպաՎան մայրաքաղաքով, որի սահմանները ձգվում են գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհով մեկ Միջերկրականից մինչեւ Պարսկական սարահարթ, Հայկական Միջագետքից մինչեւ Սեւ ծով:
Արեւելքի այս աշխարհակալ պետությունը միավորում է հայկական բազմաթիվ ցեղեր, որոնցից ինքը սերել էր ու մշակութային հսկա ժառանգություն ստացել:
Վանի թագավորությունը հզորանում ու ծաղկում է ապրում հատկապես Արգիշտի Ա թագավորի օրոք (մ.թ.ա. 786-764թթ.):
Հարց է առաջանում. Վանի թագավորության զորքերն արդյո՞ք մտել են Փամբակ: Անշուշտ, կան հավաստի փաստարկներ: Գրավելով Կարսը, Սարիղամիշը եւ այլ ամրացված բնակավայրեր, այդ բանակներն այնուհետեւ արշավել են... եւ շարունակել իրենց ռազմական երթը դեպի Հայաստանի հյուսիսային շրջանները: Այդպիսի ենթադրություն է արել ուրարտագետ Ն.Վ. Հարությունյանը, որի համաձայն Արգիշտի Ա-ի բանակները դեպի հյուսիս են շարժվել այժմյան Կարս-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան երթուղով` դուրս գալով դեպի Սեւանա լիճ (Մ.Ղ., էջ 29):
Վանի թագավորության հյուսիս-արեւելյան սահմանները հասցվել են Կուր գետին` ամբողջապես ներառելով Գուգարք, Ուտիք, Արցախ եւ Փայտակարան նահանգնեհո…

ԳՈՒԳԱՐՔԸ Մ.Թ.Ա. VI - Մ.Թ. IX ԴԱՐԵՐՈՒՄ
Մ.թ.ա. VII դարի վերջին քառորդում Առաջավոր Ասիայում առաջանում է Մեդական թագավորությունը (Մարաստան): Այս պետության թագավոր Կիաքսարը (մ.թ.ա. 625-584թթ.) առաջին հերթին խորտակում է սկյութների տիրապետությունը, այնուհետեւ կազմակերպելով Արեւելքի մի քանի երկրների դաշինք (Բաբելոն, Հայկական թագավորություն) մ.թ.ա. 612 թվականին կործանում Ասորեստանը, որի Նինվե մայրաքաղաքը հրո ճարակ է դառնում: Կիաքսարը Պարույրին ճանաչում է Հայաստանի թագավոր` իրեն ցուցաբերած ռազմական օգնության համար: Կան կարծիքներ, որ Հայկական միասնական այդ թագավորությունում Պարույրին հաջորդել է նրա ազգանա Երվանդ Սակավակյացը (մ.թ.ա. 570-560թթ.), որը հիմնադրում է նոր հայկական դինաստիա եւ Երվանդի անունով էլ այն կոչվում է Երվանդունի կամ Երվանդական: Երվանդունիների մայրաքաղաքը սկզբում Վանն էր: Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանում Գուգարքը այդ թագավորության կազմում էր…

ԳՈՒԳԱՐՔԻ ԲԴԵՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Գուգարքի առաջին բդեշխը եղել է Արտաշես Ա-ի որդի Զարեհը:
ՏԱՇԻՐ-ՁՈՐԱԳԵՏԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ X - XII ԴԱՐԵՐՈՒՄ

Այստեղ ձեւավորվեց վարչական մի նոր միավոր, որը կոչվեց «Տաշիր երկիր»: Այն ենթարկվում էր Բագրատունի թագավորներին: Սանահինում ստեղծվեց եկեղեցական թեմ: 972 թվականին Տաշիր երկրի կառավարիչ նշանակվեց Աշոտ Գ թագավորի որդի Գուրգենը, որը տեղական բարբառով ստացավ …

ՏԱՇԻՐ-ՁՈՐԱԳԵՏԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սոցիալ-տնտեսական հարաբերությունների շարքին են պատկանում գյուղատնտեսությունն իր ճյուղերով եւ ենթաճյուղերով, հողատիրության ձեւերն ու հողօգտագործման եղանակ¬ները, գյուղական համայնքը, գյուղացիության կատեգորիաները, ջրատիրությունն ու ջրօգտագործման համակարգը: Սոցիալ-տնտեսական հարաբերությունների դրսեւորումներից են նաեւ արհեստները, հարկերն ու պարհակները, քաղաքային բնակչության դասային կառուցվածքը, ներքին եւ արտաքին առեւտուրը, դրամական շրջանառությունը եւ այլն

ԹՈՒՐՔ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ԲՌՆԱԳԱՂԹԸ ԴԵՊԻ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

1514թ. թուրքական Սուլթան Սելիմ Ահեղի բանակն անցավ Եփրատը: Սկսվեց թուրք-իրանական առաջին պատերազմը: Օսմանյան բանակը նախ Կամախ մտավ, ապա` սկսեց ասպատակել Բարձր Հայքը, ներխուժեց կենտրոնական շրջանները, իսկ Շահ Իսմայիլը, ով չէր կարող դիմադիր կանգնել, հանգիստ խղճով քաշվեց Ատրպատական` բախտի քմահաճույքին թողնելով հայ բնակչությանը:
Թուրքական զորքերը Փամբակ եւ Լոռի չէին կարող մտնել… Համզաչիմանի գավառ ասելով հավանաբար նկատի է ունեցել Սպիտակի եւ Գուգարքի տարածաշրջանները (Մ.Ղ., էջ 60):
Շահ-Աբասը հրամայել էր հրդեհել բոլոր գյուղերը, շենքերը, խոտի ու հացահատիկի դեզերը, ամբարները…

ՊԱՐՍԻՑ ԱՂԱ ՄԱՀՄԱԴ ՇԱՀԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԴԵՊԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՐԻ ՆԵՐԳԱՂԹԸ ԳՈՒԳԱՐՔ

…Իմանալով Պարսկաստանի շահի արշավանքի եւ լսելով նրա դաժանությունների մասին, մեծ խուճապ է առաջանում Անդրկովկասի բնակչության, հատկապես` խանությունների եւ Արցախի հայության մեջ: 1795 թվականի հունիս-հուլիս ամիսներին Երեւանից, Արցախից, Նախիջեւանից եւ այլ վայրերից մեծ թվով հայեր սկսում են գաղթել Փամբակ, Լոռի եւ Վրաստանի այլ շրջաններ (Մ.Ղ., էջ 77):
Ղարաբաղից գաղթականների երկրորդ հոսքը դեպի Փամբակ, Լոռի, այդ թվում` Յաղուբլի սկսվել է հենց այդ թվականներին…

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

…Սկսվեց գլխավոր կովկասյան լեռնաշղթայի միջով Ռազմավիրական ճանապարհի շինարարությունը, որը չափազանց կարեւոր նշանակություն ունեցավ հայերի ու վրացիների համար (Մ.Ղ., էջ 85): Արեւելյան Վրաստանի եւ Հայաստանի հյուսիս-արեւելյան գավառների միացումը Ռուսաստանին եւ ռուսական զորքերի մուտքը այդ տարածքներ վառ հույսեր արթնացրեցին հայ ժողովրդի մոտ եւ բարենպաստ պայմաններ ստեղծեցին պարսկական եւ թուրքական բռնապետությունները թոթափելու համար…

1804-1813 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Արեւելյան Վրաստանի եւ Հայաստանի հյուսիս-արեւելյան շրջանների միացումը  Ռուսաստանին էլ ավելի սրեց ռուս-պարսկական հակամարտությունը: Անգլիան եւ Ֆրանսիան խրախուսում էին  Պարսկաստանին եւ հրահրում ընդդեմ Ռուսաստանի…

1826-1828 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՓԱՄԲԱԿԻ ՀԱՅԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ

…1826թ. հուլիսի 16-ին, վաղ առավոտյան, Երեւանի Հյուսեյն խանի զորքերը, շարժվելով Ապարանից, հարձակվեցին Միրաքի (Արագածի շրջան) ռուսական պահակակետի վրա: Նույն օրը պարսկական զորքերը հարձակվեցին նաեւ Ձկնագետի, Համզաչիմանի եւ Փոքր Ղարաքիլիսայի ռուսական սահմանապահ զորքերի վրա: Մեկ օր անց, հուլիսի 17-ին, պարսկական 60000-անոց բանակը շահի որդի, բանակի գլխավոր հրամանատար Աբբաս-Միրզայի գլխավորությամբ ներխուժեց Ղարաբաղ եւ հուլիսի 25-ին պաշարեց Շուշի քաղաքը: Աբբաս-Միրզան ձգտում էր գրավել Ադրբեջանն ու Ղարաբաղը եւ գրոհել Թիֆլիսի վրա…

1828-1829 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ՆԵՐԳԱՂԹԸ

…1828թ. ամռանը նոր պատերազմ սկսվեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, որը  արեւմտյան տերությունների հրահրման արդյունք էր: Հունիսի 14-ին ռուսական զորքերն անցան Ախուրյան գետը եւ ուղղություն վերցրին դեպի Կարս: Նրանցից շատ ընտանիքներ տեղավորվեցին Լոռի-Փամբակի գյուղերում (Մ.Ղ., էջ 115-117)…

ԹԻՖԼԻՍ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

…Արեւելյան Հայաստանում կառուցվեցին խճուղիներ եւ սայլուղիներ: 1860-1890-ական թվական¬ներին վերանորոգվեցին, վերակառուցվեցին, խճապատվեցին Թիֆլիս-Դիլիջան-Երեւան-Ջուլֆա եւ Երեւան-Նախիջեւան-Շուշի-Եվլախ ճանապարհները: Նույն ժամա¬նակահատվածում  կառուցվեցին ու խճապատվեցին Ղարաքիլիսա-Համզաչիման, Ալեքսանդրապոլ-Համամլու, ապա` Դիլիջան-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ ճանապարհը: Կապալառուն խաբուսիկ պատասխաններ է տալիս: Մի քանի օր անց, ապրիլի 15-ին 400 բանվորներ հավաքվում են գրասենյակի առջեւ եւ կրկին պահանջում աշխատավարձը…

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐ:ԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 19-ՐԴ ԴԱՐՈՒՄ

…Այսպիսով, ամբողջ Փամբակի երկրամասում (այժմյան Գուգարքի եւ Սպիտակի տարածաշրջանները) ֆեոդալական կամ կալվածատիրական հողատիրությունն իսպառ բացակայում էր: Լոռու գրեթե ողջ սարահարթը պատկանում էր վրացի ազնվական Օրբելիանիներին: Այնուհետեւ այդ հողերն անցան Բագրատիոն Մուխրանսկուն: Դեռեւս 1820-ական թվականների սկզբին Լոռու շրջանի հողերը պետական էին եւ դրանց վրա ապրում էին Արեւմտյան Հայաստանից ու այլ վայրերից եկած հայ կաթոլիկները (Շահնազար, Ղարաքիլիսա, Նորաշեն, Սարչապետ եւ այլն) (Ղարաքիլիսան չպետք շփոթել Մեծ Ղարաքիլիսայի հետ, այն այժմյան Լեռնահովիտ գյուղն է - հեղ.), որոնք զբաղվում էին անասնապահությամբ եւ երկրագործությամբ…

ԴՊՐՈՑԸ

«1905 թվին Վորոնցով-Դաշկովը հայերին սիրաշահելու համար բացեց հայոց դպրոցները` 1874թ. կանոնների հիմունքներով: 1885 թվին հայ դպրոցների գոյությունը վտանգվեց: Ռուս կառավարության առաջարկած ծրագիրը հոգեւոր կառավարությունը մերժեց եւ դպրոցները փակվեցին: Մի տարուց հետո, երբ Մակարը կաթողիկոս հաստատվեց, ընդունեց կառավարության առաջարկած ծրագիրը եւ համեմելով երեխաների համար դժվարամարս, անհասկանալի բազմաթիվ աղոթքներով` բացեց դպրոցները: 1896 թվին գալիցինյան բարբարոս ռեժիմի ժամանակ կառավարությունը նորից իր կեղտոտ քիթը կոխեց մեր դպրոցների մեջ, փակեց հայկական դպրոցները` 30000-ից ավելի մանուկներ փողոց շպրտելով»: (Խ.Խ. «Հուշեր եւ տպավորություններ. 1919թ.»): Մեր նախնիներից սերնդե-սերունդ մեզ են հասել տեղեկություններ այն մասին, որ գյուղում եկեղեցուն կից գործել է ծխական դպրոց…

ԱՐՀԵՍՏՆԵՐԸ

XIX դարի վերջին Յաղուբլիում շատ գերդաստաններ զբաղվում էին տարբեր արհեստներով: Կոնկրետ արհեստը փաստորեն դառնում էր տվյալ գերդաստանի մենաշնորհը եւ օգտագործվում ժառանգաբար:
Յաղուբլիում զբաղվում էին հետեւյալ արհեստներով…

ՋՐԱՂԱՑՆԵՐԸ

Գյուղական բնակչության կյանքում կարեւոր նշանակություն ունեին ջրաղացները, որոնք արտադրական կառույցներ էին: Ջրաղացի առաջացումը կապվում է ջրի ուժով աշխատող թափանվի ստեղծման հետ, որն օգտգործվել է մ.թ.ա. 1-ին դարում: Այդ ժամանակաշրջանում էլ կառուցվել են առաջին ջրաղացները…
Յաղուբլիի հայտնի ամենահին ջրաղացը եղել …բնակատեղիին կից ձորի գետի վրա կառուցված ջրաղացը, որի հետքերը պահպանվել են եւ դրանք տեսել են մեր պապերը մինչեւ նախորդ դարի 50-60-ական թվականները…

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

…Փաստորեն, Հայկական մարզի մեջ են ընդգրկվում միայն Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները, Օրդուբադի գավառը: Բայց ահա Հայկական մարզի մեջ չեն ներգրավվում Շիրակի, Փամբակի, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Գանձակի գավառները, Արցախը, Սյունիքի մի մասը (Սիսիանի, Գորիսի, Ղափանի, Մեղրու տարածաշրջանները անգրագիր` Երեմ Ստեփանի Տեր-Ստեփանյան)…
-
ՓԱՄԲԱԿԻ ՎԱՐՉԱ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

19-րդ դարի 80-ական թվականների վերջին Ալեքսանդրապոլի գավառը բաժանված էր տեղամասերի: Դրանցից մեկը Մեծ Ղարաքիլիսայի տեղամասն էր, որն ընդգրկում էր 11 գյուղական համայնք եւ 31 գյուղ` 2925 ծխերով եւ 25803 բնակչությունով: Մեծ Ղարաքիլիսայի տեղամասի գյուղական համայնքներն ու դրանց մեջ ընդգրկված գյուղերն էին…

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Կառուցվել է …..-ական թվականներին,…
1905 թվականից հետո Ղարաքիլիսայի եկեղեցու հոգեւորականները ծառայություն են մատուցել Սուրբ Հովհաննես եկեղեցում, մինչեւ նշանակվել է եկեղեցու նոր հովիվ` …նա հանդիսացել Սուրբ Հովհաննես եկեղեցու վերջին հոգեւորականը: …-ականներից հետո, երբ քանդվեց եկեղեցին, նրա տարածքը մոռացվեց եւ գտնվում էր անմխիթար վիճակում: Գուգարքի գյուղապետարանը 2009 թվականին որոշում կայացրեց եւ Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքը, որը մինչեւ այդ օգտագործվում էր մոտակա բնակիչների կողմից համարեց պատմա-մշակութային հուշարձանի տարածք եւ Լոռու մարզի պատմական արժեքների պահպանության ծառայության եւ մեր համագործակցությամբ մշակեց ծրագիր տարածքը բարեկարգելու, եկեղեցու մնացորդները եւ գերեզմանաքարերը պահպանելու նպատակով:
Գյուղում վաղուց հասունացել է Սուրբ Հովհաննես եկեղեցին վերականգնելու եւ նոր եկեղեցի կառուցելու խնդիրը: Համոզված ենք, որ կգտնվեն մեր հավատքին ու հայրենի հողին նվիրյալ, հայրենասեր, բարեգործ մարդիկ եւ կիրականացնեն այդ սուրբ գործը, հիշելով եւ չմոռանալով, որ ներկա գյուղը հիմնադրող բնակիչները իրենց տների հետ զուգահեռաբար կառուցեցին ու հիմնեցին Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը իր պատմության ընթացքում մեծ դեր ունեցավ մեր ժողովրդի հոգեւոր, կրթամշակութային եւ բազում այն ձեռնարկումներում, պահպանելով մեր ինքնությունը:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ

Սուրբ Սարգիս մատուռը կառուցվել է …..թվականներին, գյուղի հյուսիսային բարձունքի վրա գտնվող բլրի վրա, Փամբակ գետի հարեւանությամբ: Այն իր դիրքով եւ տեսքով «իշխում է» տարածքի վրա: Մատուռը կազմված է երկու շինությունից` բուն մատուռը եւ մատաղարանը, որոնք տեղադրված են կողք-կողքի: Սուրբ Սարգիս մատուռը կառուցվել է ղարաքիլիսեցի բարերար, հայրենասեր մարդու` ….բարեգործության շնորհիվ ու միջոցներով: Նա Մեծ Ղարաքիլիսայի մեծահարուստներից մեկի` …
Բաժին: Հատոր 1 | Ավելացրեց: Gugark (23.06.2011)
Դիտում: 3569 | Տեգեր: Գուգարք, ուրվագծեր, գիրք, Քարհանյան, Գագիկ, պատմական | Ռեյթինգ: 1.0/1
Ընդամենը քննարկում: 0
Քննարկել կարող են միայն գրացված ընթերցողները
[ Գրանցում | Մուտք ]