Գլխավոր » Հոդվածներ » Հատոր 1 |
Քաղաքական բռնությունները գյուղում
…..1938թ. Ստալինը տեսավ, որ բանտերն այլեւս ի վիճակի չեն տեղավորել այդքան քաղբանտարկ¬յալների, եւ գործի դրված «մսաղաց մեքենան» ժամանակավորապես կանգնեցվեց:
1938 թվականին Համկ(բ)կ Կենտկոմի պլենումը երկրում բռնությունների, հալածանքների մեծ չափերը համարեց սկզբնական կուսկազմակերպությունների կողմից կատարված սխալների արդյունք, առաջարկելով կումկուսից վտարվածների բողոքների նկատմամբ ձեւական բյուրոկրատական վերաբերմունք չդրսեւորել եւ մշակել այդ թերությունների շտկման միջոցառումներ: Այդ առիթով տեղերում հրավիրվեցին սկզբնական կուսկազմակերպությունների դռնփակ ժողովներ: Այդպիսի ժողովներ գումարվել են նաեւ Յաղուբլիում: Յուրաքանչյուր անձ, այս ծանր թեմայով մտածելիս ու խորհելիս մտաբերում է կազմակերպիչներին, որոշումներ կայացնողներին եւ դրանք ի կատար ածողներին` Ստալին, Բերիա, Եժով, Մելքումով… Եվ այն հարցը, թե Մոսկվայում նստած պարագլուխները ինչպես կարող էին որոշել ու կազմել Հայաստանի, Յաղուբլիի` «ժողովրդի թշնամիների» ցուցակը եւ ի կատար ածել իրենց հրեշավոր ծրագիրը, անպատասխան չի կարող մնալ: Արխիվային փաստաթղթերով, ականատեսների բանավոր հիշողություններով ու հուշերով փորձել ենք հնարավորինս պարզ նկարագրել ու ընթերցողին ներկայացնել կատարվածի համառոտ պատկերը: Նշենք, որ ուսումնասիրվել են Յաղուբլիից բռնադատված ու աքսորված մարդկանց ու ընտանիքների անձնական գործերը, որոնք պահպանվում են ՀՀ ազգային արխիվում, բազմիցս հանդիպումներ ու զրույցներ են եղել նրանց հարազատների, մտերիմների եւ այդ գործին առնչված մարդկանց հետ, ուսումնասիրվել են այդ տարիների` կուսակցական ժողովների արձանագրությունները, որոնցում մանրամասն շարադրված են դեպքերն ու իրադարձությունները եւ այլն: «ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ ՀԱՅԵՐԻՆ ՁԵՌՔ ՏԱԼ» 1949թ. հունվարին Մոսկվայում եղած օրերին, Լ. Բերիան Գ. Հարությունյանին հրավիրեց հանդիպման…. – Լսիր, Լավրենտի, - ասաց Գ. Հարությունյանը, վերջապես խոսելու հնարավորություն ստանալով, – քո գործակալական տվյալները, մեղմ ասած, ճիշտ չեն: Չիշտ չեն, որովհետեւ Հայաստան են հայրենադարձվում միայն նրանք, ովքեր հավատում են մեզ, նվիրված են Սովետական Հայաստանին: Բերիան թույլ չտվեց Գրիգոր Արտեմիչին ավարտել եւ անմիջապես խոսքին տալով պաշտոնական երանգ, ասաց. | |
Դիտում: 1116
| Տեգեր: |
Ընդամենը քննարկում: 0 | |