Շաբաթ, 20.04.2024, 05:33
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

Փնտրում:

Մեր հարցումը:

Գնահատեք մեր կայքը
Ընդամենը քվեարկում: 165

Վիճակագրություն:


Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Մուտք:

Կայքի դիզայնը





Սիրելի ընթերցող բարեկամ,

Մեր շատ հարգարժան հայրենակից.

Ձեռնարկելով այս խիստ պատասխանատու գործը` գրել հարազատ գյուղի ու նրա մարդկանց մասին, քաջ գիտակցել եմ, որ բնակավայրերի պատմության խոր և բազմակողմանի ուսումնասիրությունն ու շարադրումը պատմաբանների կարևորագույն խնդիրներից են, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուրիս իմանալու մեր ծննդավայրի, բնակավայրի, գավառի, մարզի պատմությունը, նախնիների անցած ճանապարհը, հասնելու մեր արմատներին: Անմոռաց տոհմի պատմությունն իմանալը յուրաքանչյուր մարդու սրբազան պարտքն է:

Ես պատմաբան չեմ և այդ դերը ստանձնելու հավակնություն  չունեմ: Եթե այդպես է, ապա ինչու եմ նման պատասխանատվություն ստանձնել:

Մեր բնակավայրի ու նրա շրջակայքի պատմությունն ուսումնասիրված չէր և շատ քիչ բան էր հայտնի, բացի գրավոր և արխիվային փաստաթղթերը, որոնցում գյուղի մասին վկայություններ կան: Շատ տեղեկություն կրող մարդիկ կային, ովքեր գրավոր չնչին տեղեկություններ են թողել կամ գրեթե չեն թողել, իսկ ժամանակը արագ ընթանալով ամեն օրվա հետ  կորցրել ենք մեր պատմության շատ հետաքրքիր ու չուսումնասիրված էջեր:

Ուստի անհրաժեշտություն էր առաջացել օր առաջ թղթին հանձնել այն, ինչ ժամանակին չեն հասցրել ու չեն արել մեր նախնիները: Եղած հուշարձաններն ու հնագիտական արժեքները ևս բարվոք չեն, պահպանության ոչ մի երաշխիք չունեն և ամեն անցնող տարին մի նոր շերտ է ավելացնում նրանց վրա, ավելի դժվարացնելով ուսումնասիրության խնդիրը: Ես այդ մասին մտածում էի դեռևս 20-30 տարի առաջ, որ մի օր պատմաբանները, հնագետները և այլ մասնագետներ կզբաղվեն այս խնդրով, սակայն բացի գյուղի մի քանի երևելի մարդկանց կցկտուր գրառումներից ոչ ոք այս խնդրով չի զբաղվել ու առաջիկայում էլ երաշխիք չկար, որ կզբաղվեն



Հարգանքներով՝ Գագիկ Քարհանյան
Գրքի հեղինակ



Дорогие читатели, уважаемые соотечественники

Представляем Вашему вниманию краткое описание и историческое значение книги "Гугарк", в которой описывается история села Гугарк, Лорийской области Республики Армения. Призываем всех меценатов оказать поддержку для напечатания остальных томов.

С уважением - Гагик Карганян
Автор книги



Ուրախ ենք հայտնել Ձեզ, որ «Գուգարք» գրքի առաջին հատորն արդեն տպագրման փուլում է, տարվում են աշխատանքներ երկրորդ հատորի հետ:
Բաժին: Վերջին լուրեր | Դիտում: 1447 | Ավելացրեց: Gugark | Ամսաթիվ: 21.06.2011