Գլխավոր » Հոդվածներ » Հատոր 1 |
Ղոփելը՝ Մացակ Սաքանյան
![]() Մացակ Հովհաննեսի Սաքանյանի (Ղոփել` նրա կուսակցական գործունեության կեղծանունն է) մասին տեղեկությունները որքան սուղ են, այնքան տարողունակ եւ բովանդակալից: Ծնվել է 1882թ. Յաղուբլիում Սաքանանց Հովհաննեսի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է գյուղի եկեղեցուն կից ծխական դպրոցում… տասխանեց Վերգուշը, – չգիտենք էլ, ինչպես վարվենք այդ մարդու հետ… * * * Կառամատույցում իրարանցում էր, հարայ-հրոց: Բոլորն այնքան լարված էին, հուզված, որ չնկատեցին էլ, թե որտեղից եւ ինչպես կառամատույցում հայտնվեց Եղափլվեցի Մացակը` էլի «մինչեւ ատամները զինված»: Իր մեծ, զինվորական սապոգներով դոփելով կառամատույցի սալահատակը, եկավ, կանգնեց երրորդ վագոնի մոտ, ձեռքով ետ հրեց գառնենու փափախը եւ իր զիլ, թրթռան բասով ձայն տվեց. – Էս ո՞վ է այս գործի կազակերպիչը, թող մի այստեղ գա… Հուզված, իրար խառնված ամբոխը մի պահ քարացավ. ով ինչով զբաղված էր ընդհատեց, նայեց նրան: Ով ճանաչում էր Մացակին` այդ խենթ հերոսին, զգաց, որ ինչ որ արտասովոր բան է պատահե, լու, շունչը պահած մոտեցավ, ով չէր ճանաչում` զարմացած նայեց նրա արտասովոր տեսքին, մտածեց, տեսնես ինչ է լինելու եւ էլի մոտեցավ: Ռուբենն ու Զարմայրն էլ գնացին այնտեղ, Թորոս բիձան էլ նրանց ետեւից: – Ի՞նչ ես ուզում, Մացակ, – մանր, երկչոտ քայլերով մոտենալով նրան, հարցրեց Ռոստոմը: Մացակը ծուռ նայեց նրան, քմծիծաղ տվեց. – * * * ….Համո Սահյանի »Պապը« բանաստեղծության մոտիվներով Թողել են մաճը ու շունչները պահած, Ճակատի քրտինքի կաթիլները պաղած, Ակոսներում պառկել ու քնել են, Խառնվելով այն հողին, Որն իրենց դարերով սնել է….. | |
Դիտում: 782
| Տեգեր: |
Ընդամենը քննարկում: 0 | |